88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌԴ աշխատանքի հերոս Վասիլի Լանովոյը՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Հունվարի սկզբին Լանովոյն ու նրա կինը կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ հոսպիտալացվել էին, ավելի ուշ հաղորդվել էր նրա առողջական վիճակի վատացման և վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու մասին։ Լանովոյը բազում դերեր է խաղացել թատրոնում, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։